Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր ժամանել է Հայաստան, կեսօրին մոտ նրան ընդունել են արտգործնախարարությունում:
Դեսպան Քըլըչը 2021-ին՝ հայ - թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ է Երևանում:
Անկարայի բանագնացն առավոտյան Հայաստան էր ժամանել հայ - թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
Արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով առայժմ հայտարարություն չի տարածվել:
Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգըՍռաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումԱռավել մանրամասն տե՛ս այստեղ