Շոյգու․ «Մոսկվան փորձում է կայունացնել հայ-ադրբեջանական հարաբերությունները»

Մոսկվան ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրության կայունացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է։ Այս ողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ իրավիճակի կայունացման համար։ Եվ ահա, վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան»,-հայտարարել է Շոյգուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում կայացել է Արմեն Գրիգորյան - Սերգեյ Շոյգու հանդիպում

Ավելի վաղ հաղորդվեց, որ այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը։

«Պարբերաբար մտքեր փոխանակելը կարևոր է։ Այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում մասնավորաբար, մեր մշտական ուշադրության կարիքն ունի», - հայտարարել է Շոյգուն։

Ռուսական գործակալության փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում խոստացել է «մանրամասներ ներկայացնել տարածաշրջանում տիրող կացության մասին»։