Սիրիական դատարանը Ասադի ձերբակալության օրդեր է հրապարակել

Դամասկոսի դատարանն այսօր նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության հեռակա օրդեր է հրապարակել։

Դատավոր Թաուֆիգ Ալ-Ալիի կայացրած վճռում նշվում է, որ Ասադին մեղադրանքներ են ներկայացվել 2011 թվականին Դարաա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության շրջանակում։

«Նախկին նախագահին ներկայացված մեղադրանքները ներառում են կանխամտածված սպանություններ և մահվան ելքով կտտանքներ», - հայտարարել է դատավորը՝ նշելով, որ Սիրիայի իշխանությունները արդեն իսկ դիմել են Ինտերպոլի կառույցներին՝ նախկին նախագահի արտահանձնումը կազմակերպելու խնդրանքով։

2024-ին վերջին տապալված Ասադը այժմ բնակվում է Ռուսաստանում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փախուստից ութ օր անց Ասադը հայտարարում է՝ Սիրիան լքելու պլաններ չուներ