Թբիլիսիի դատարանը ադրբեջանցի լրագրողին դատապարտել է 14-օրյա կալանքի

Թբիլիսիի քաղաքային դատարանը 14-օրյա վարչական կալանքի է դատապարտել ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիխովին՝ վրացական ընդդիմության՝ հոկտեմբերի 18-ի ակցիայի ժամանակ փողոց փակելու համար։

Մեղադրող կողմի պնդմամբ՝ Սադիխովը չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին։

Ինքը՝ ադրբեջանցի լրագրողը հայտարարել է, որ պայքարում է Իվանիշվիլիի «բռնապետական ռեժիմի դեմ և բանտից դուրս գալուց հետո շարունակելու է մասնակցել վրացական ընդդիմության ակցիաներին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում ավելի քան 60 անձ է ձերբակալել Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով