Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահն այցելում է Նախիջևան

Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, թյուրքական պետությունների հետ հարաբերությունների գծով պատասխանատու Քուրշադ Զորլուն այցելում է Նախիջևան։

«Այսօր Նախիջևան-Իգդիր գծի մեր առաջին կանգառը կլինի Նախիջևանում՝ թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկում, որը մենք անվանում ենք «Թուրքիայի դարպաս», - գրել է նա X-ում, հավելելով. - «Խաղաղությունն ու բարգավաճումը, որը Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը կստեղծի տարածաշրջանում, սկսվելու է այստեղից»։

Անցած ամիս էլ Թուրքիան սկսեց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի շինարարությունը։

«Մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», - հայտարարել էր Թուրքիայի տրանսպոտրի նախարարը։

224 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ՝ միացնելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ՀՀ տարածքում ենթակառուցվածքային ծրագրերը հաստատվում են միայն ՀՀ կառավարության կողմից». Խուդաթյանը պատասխանեց թուրք նախարարին«Սա Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից է». թուրք նախարարը՝ կառուցվող երկաթգծի մասինԹուրքիայում վաղվանից մեկնարկում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը