Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

Նախագահ Իլհամ Ալիևի հրավերով վաղն Ադրբեջան կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին։

«Տարածաշրջանային խաղաղություն ու անվտանգություն» խորագրով անցկացվող գագաթնաժողովում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր հաստատել։

Լրատվամիջոցները հայտնում են՝ Էրդողանը կհանդիպի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հետ։