Թուրքիայում բռնագրավել են Haberturk հեռուստաալիքը

Թուրքիայի խոշորագույն հեռուստաալիքներից մեկը՝ Haberturk-ը բռնագրավվել է խարդախության, հարկերից խուսափելու և փողերի լվացման գործով հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Պետական Anadolu գործակալությունը և այլ աղբյուրներ հայտնում են, որ Haberturk-ը Can Holding-ին պատկանող 121 ընկերություններից մեկն էր, որը բռնագրավվել և պետական խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվում: 10 անձի, այդ թվում՝ Can Holding-ի ղեկավարների ձերբակալման օրդերներ են տրվել։

Ընկերությունները մի շարք ոլորտներ են ներկայացնում՝ զանգվաշային լրատվամիջոցներ, կրթություն, էներգետիկա, հյուրանոցներ, առողջապահություն, շինարարություն, լոգիստիկա։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 158-րդ տեղը, երկրի լրատվամիջոցների մոտ 90 տոկոսը վերահսկվում է Էրդողանի վարչակազմի կողմից: