Թրամփ. «Սորոսին պետք է դատել»

Ջորջ Սորոս, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված գրառմամբ կոչ է անում դատական հետապնդման ենթարկել միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա որդուն։

«Ջորջ Սորոսին և նրա «հիասքանչ» ծայրահեղ ձախ որդուն հարկավոր է մեղադրանք առաջադրել «Կոռումպացված կազմակերպությունների դեմ պայքարի մասին» օրենքի (RICO) շրջանակներում՝ ողջ ԱՄՆ տարածքում Թավշյա բողոքի ակցիաներին աջակցելու համար», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով, - «Սորոսը և խելագարների նրա խումբը մեծ վնաս են հասցրել մեր երկրին։ Այդ խմբում են նաև ԱՄՆ արևմտյան ափում ապրող նրա ընկերները։ Բայց ուշադիր եղեք, մենք հետևում ենք ձեզ», - զգուշացրել է Թրամփը։