Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Դոնալդ Թրամփը իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մի շարք հակամարտություններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկած ջանքերի համար։
«Ադրբեջանը և Հայաստանը առաջադրել են նախագահ Թրամփին», - «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը, հավելելով, թե նա ամենևին նման չէ արևմտյան առաջնորդներին։
«Նախագահ Թրամփը շատ առատաձեռն էր, և տվեց մեզ ավելին, քան մենք ծրագրում էինք», - ասել է Ադրբեջանի առաջնորդը։
«Ալ Արաբիա»-ն հարցազրույցից մեկ հատված է այսօր միայն հրապարակել, ամբողջական տեսանյութը, ըստ հեռուստաընկերության, հասանելի կլինի վաղը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը