Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, թե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհստակեցնի իր դիրքորոշումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում և կրկին զգուշացրել է, որ այն կարող է ներառել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ:
Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ ցանկանում է տեսնել՝ արդյոք նախ կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները:
«Կարծում եմ՝ կիմանամ: Կարծում եմ՝ կիմանամ Ռուսաստանի դիրքորոշումը և, անկեղծորեն ասած, Ուկրաինայինը: Դա կտևի երկու շաբաթ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու երկու շաբաթից՝ բանակցությունների վիճակը գնահատելու համար:
«Այդժամ ես որոշում կկայացնեմ, թե ինչ ենք անելու, և դա շատ կարևոր որոշում է լինելու՝ արդյոք զանգվածային պատժամիջոցնե՞ր են, զանգվածային մաքսատուրքե՛ր, թե՞ երկուսն էլ: Կամ էլ ես ոչինչ չեմ անի ու կասեմ. - «Սա ձե՛ր պատերազմն է», - ընդգծել է Թրամփը: