ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և իր հավատարիմ աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը։
«Կարծում եմ՝ մենք նրան բռնել ենք», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի ուշ Յուտայի նահանգապետը հաղորդել է, որ կասկածյալը իր արարքի մասին պատմել է ընտանիքի մտերիմներից մեկին, ով և կապ է հաստատել Վաշինգտոն շրջանի շերիֆի հետ։
Թայլեր Ռոբինսոնը կալանավորվել է հինգշաբթի երեկոյան՝ Քըրքի սպանությունից մոտ 33 ժամ անց, մամուլի ասուլիսում ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը։
Երեկ հաղորդվեց, որ հրազենային կրակոցից սպանվել է պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքը: Արձակվել է մեկ կրակոց, նախնական տեղեկություններով՝ համալսարանի մասնաշենքերից մեկի տանիքից՝ մոտ150 մետր հեռավորությունից: Գնդակը դիպել է ակտիվիստի պարանոցին, նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: