Թրամփը հայտարարել Է, որ Հնդկաստանը խոստացել Է դադարեցնել ռուսական նավթի գնումը

Մումբայ նավահանգիստ, Հնդկաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն հավաստիացրել է՝ Դելին կդադարեցնի ռուսական նավթի գնումը:

«Դա մեծ քայլ է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ այժմ պատրաստվում են այնպես անել, որ Չինաստանն էլ հրաժարվի ռուսական նավթից:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր հնդկական ապրանքների սակագների կրկնապատկման մասին:

Թրամփը նաև ասել է, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հնդկաստանը կարող է նորից սկսել ռուսական նավթ գնել:

Երբ օգոստոսին ներդրվեց նոր սակագնային դրույքաչափը, Վաշինգտոնը հայտարարեց, որ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումը օգնում է ֆինանսավորել պատերազմը Ուկրաինայում: Նյու Դելին այս մեղադրանքը որպես երկակի ստանդարտների դրսևորում որակեց՝ մատնանշելով Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի և Եվրոպայի առևտրային կապերը:

Հնդկաստանից դեռևս չեն հաստատել Թրամփի հայտարարությունը: