Թրամփը հայտարարել է, որ կարող է մեկնել Մերձավոր Արևելք՝ Գազայի հարցով համաձայնության գալու համար

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթավերջին կարող է մեկնի Մերձավոր Արևելք՝ Գազայի հարցով համաձայնության գալու համար:

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը «շատ մոտ է» և որ կարող է շաբաթ օրը մեկնել տարածաշրջան։

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն այսօր մասնակցել են Իսրայելի ու «Համաս»-ի միջև Եգիպտոսում շարունակվող բանակցություններին։

Դրանց ընթացքին քաջատեղյակ պաղեստինյան պաշտոնյաները թեև հարցազրույցներում ասում են, որ առայժմ որևէ շոշափելի արդյունք չկա, Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ հույս էր հայտնել, թե վերջապես հնարավորություն կա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։