Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային թևավոր հրթիռի փորձարկման մասին հայտարարությունը «տեղին չէ»։

«Նա պետք է ավարտի (Ուկրաինայում) պատերազմը։ Պատերազմ, որը պետք է տևեր մեկ շաբաթ, բայց շուտով չորրորդ տարին է արդեն: Ահա թե ինչ պետք է անի նա՝ հրթիռներ փորձարկելու փոխարեն», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայտարարել է «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի ևս մեկ փորձարկման մասին

Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «հաջող» փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը: Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանն ասել է. «Մենք պետք է որոշենք հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները՝ մեր զինված ուժերում այս զենքի տեղակայման համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է․ «Կհանդիպեմ Պուտինի հետ այն դեպքում, եթե դա Ուկրաինայի հարցով համաձայնության բերի»