ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին նշել է, որ չի քննարկում Կիևին Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ տրամադրելու հարցը:
Նոյեմբերի 2-ին Air Force One-ում լրագրողի հարցին, թե արդյոք նա քննարկում է Ուկրաինային ժամանակակից թևավոր հրթիռներ տրամադրելու հարցը, Թրամփը պատասխանել է. «Ոչ, իրականում՝ ոչ»: Թեև, ավելի ուշ նա հավելել է, որ դեռ կարող է փոխել իր միտքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հույս ունի հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին բանակցային եղանակով՝ առանց Tomahawk-ների կարիքիԱվելի վաղ Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպմանը նախագահ Թրամփը հույս էր հայտնել, որ կկարողանա հասնել նրան, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի բանակցային ճանապարհով, և Կիևին մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ տրամադրելու մասին մտածելու կարիք չի լինի։ Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ Tomahawk-ները շատ հզոր վտանգավոր զինատեսակ են, և ԱՄՆ-ն ինքը դրա կարիքն ունի ու չէր ցանկանա այլոց տրամադրել մի բան, որոնք անհրաժեշտ են սեփական երկրի պաշտպանության համար։
«Մենք այդ հրթիռների կարիքն ունենք, ինչպես նաև շատ այլ զինատեսակների, որոնք ուղարկում ենք Ուկրաինա։ Մեզ համար այդքան էլ հեշտ չէ։ Հուսամ՝ կկարողանանք պատերազմը ավարտել առանց Tomahawk հրթիռների մասին մտածելու։ Մենք բավականին մոտ ենք դրան»,- ընդգծել էր ԱՄՆ նախագահը:
Խոսելով սպառազինությունների և Tomahawk հրթիռների մասին՝ Զելենսկին ասել էր, որ այսօրվա պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ է, միայն Tomahawk-ներով չես պատերազմի, անհրաժեշտ են նաև այլ զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչուներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Թրամփին ասել է՝ Tomahawk-ի մատակարարումը կվնասի ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին. ՈւշակովՎաշինգտոնում Թրամփ-Զելենսկի բանակցություններից առաջ Թրամփի ու Պուտինի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Պուտինը Թրամփին ասել էր, որ Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը կվնասի խաղաղության գործընթացին, ինչպես նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին: Կրեմլի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Tomahawk-երը մարտադաշտում իրավիճակը չեն փոխի: