Վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումն է

Լուսանկարները՝ Կառավարության լրատվականի

Հայաստանի կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին իր ելույթում:

Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Կապանում անցկացվող աշխատաժողովում վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ, նաև ասված է հաղորդագրությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը