Վարչապետն ընդունել է անհետ կորածների հարազատներին

Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիա Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներին:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ծնողներից մեկը, Փաշինյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորը այս հարցի լուծման ուղղությամբ:

Վարչապետի հավաստիացնումները, սակայն, որոշ ծնողների չի գոհացրել, ոմանք դուրս են եկել հանդիպման կեսից, ոմանք էլ նոր հանդիպում են պահանջում՝ առավել հանգամանալից քննարկելու իրենց որդիների որոնողական աշխատանքները:

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե գերիներին հետ չեն տալիս, անհետ կորածների մասին բան չեն ասում, ինչի՞ եք էս պայմանագիրը կնքում»Հայ գերիների ազատ արձակումը պետք է սպասել խաղաղության գործընթացի ավարտական փուլում. Սիրանուշ ՍահակյանԱնհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտանԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել. Փաշինյան Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնումՏարիներ ձգվող սպասում. հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում անհետ կորածների հարցերով