Հայաստանի վարչապետը գիշերը ժամանել է Դանիայի մայրաքաղաք: «Հասանք Կոպենհագեն», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կարճ տեսանյութ հրապարակելով: Դիմավորողների թվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Այսօր վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։
Կառավարությունից հաղորդում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև Փաշինյանի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում: