Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիի քաղաքապետին ձերբակալեցին, կալանքի միջնորդություն է ներկայացվելՎարդան Ղուկասյանին ձերբակալել են, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան (լրացված)