Վարշավան չի արձագանքել անօդաչուների միջադեպի առնչությամբ խորհրդակցություններ սկսելու Մոսկվայի առաջարկին

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Պաշտոնական Վարշավան չի պատասխանել անօդաչու թռչող սարքերի միջադեպի առնչությամբ խորհրդակցություններ սկսելու Մոսկվայի առաջարկին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Եթե նրանք անօդաչուների վերաբերյալ հարցեր ունեն, թե որտեղից են թռել, իհարկե, պետք է մեզ դիմեին։ Քանի որ չեն դիմել, ուրեմն իրականությունը պարզելն իրենց չի հետաքրքրում», - ասել է պաշտոնյան։

Անցած ամիս Լեհաստանն իր տարածքում մի քանի ռուսական անօդաչուներ կործանեց, Վարշավան տեղի ունեցածն ագրեսիայի ակտ որակեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանն ակտիվացրել է իր ավիացիանԼեհաստանը չեզոքացրել է կառավարական շենքերի վրայով թռչող անօդաչու սարքը և ձերբակալել Բելառուսի քաղաքացիներիՌուբիո. Անընդունելի է ռուսական ԱԹՍ-ի ներխուժումը Լեհաստանի տարածքԼեհաստանը ՆԱՏՕ-ից լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և ԱԹՍ-երի դեմ պայքարի տեխնոլոգիա է խնդրել. BloombergԼեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ին