Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցավ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը

Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը:

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում բազմահազար հավատացյալներ էին հավաքված՝ հետևելու պատմական իրադարձությանը: Փոխանցվում է, որ հրապարակում ավելի քան 55 հազար հավատացյալ է ներկա:

Ամենայն Հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները չեն մեկնել Վատիկան՝ մասնակցելու հայազգի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը: Սուրբ Աթոռը հաղորդում է, որ Էջմիածինը միջոցառմանը ներկայացնում է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, իսկ Անթիլիասից Վատիկան է մեկնել Մեսրոպ Եպիսկոպոս Սարգսյանը:

Երեկ կառավարությունից հաղորդեցին, որ Սուրբ Պետրոսի հրապարակում վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: