Վրաստանի նախագահը ներում է շնորհել երկու ընդդիմադիր առաջնորդների

Վրաստանի ընդդիմադիր գործիչներ Բադրի Ջափարիձե և Մամուկա Խազարաձե, կոլաժ

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել ընդդիմադիր առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին, ովքեր 8 ամսվա ազատազրկման էին դատապարտվել խորհրդարանի քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Կավելաշվիլին ընդգծել է, որ իր այդ որոշումը պայմանավորված է առաջիկայում նախատեսված ՏԻՄ ընտրություններով: «Որպեսզի որևէ հիմք չմնա պնդելու, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցակցության պայմաններում, ես որոշել եմ ներում շնորհել երկու դատապարտյալի՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կշարունակեն իրենց քաղաքական գործունեությունը օրենքի նկատմամբ հարգանքով», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Հուլիսին Կավելաշվիլին կոչ է արել ընդդիմությանը չբոյկոտել առաջիկա ընտրությունները՝ խոստանալով մասնակցության դիմաց ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչներին։

Խազարաձեից և Ջափարիձեից բացի բանտերում են նաև մի խումբ այլ ընդդիմադիր առաջնորդներ՝ Գիորգի Վաշաձեն, Նիկա Գվարամիան, Իրակլի Օքրուաշվիլին, Զուրաբ Ջափարիձեն, Նիկա Մելիան, Գիվի Թարգամաձեն։ Նրանք ևս ազատազրկման են դատապարտվել իշխող ուժի կողմից ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԽԽՎ 51 պատգամավոր զգուշացնում է Վրաստանին «ավտորիտար հետընթացի» կապակցությամբՎրաստանում ձերբակալվել է խոշոր գործարար Գիորգի ՌամիշվիլինՎրաստանի նախագահը ներում է խոստանում ընդդիմադիրներին՝ պայմանով Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչը ազատազրկման դատապարտվեցՎրաստանում ևս մեկ ընդդիմադիր է ձերբակալվել«Ավտորիտար մարտավարություն»՝ եվրոպացի քաղաքական գործիչները վրացի ընդդիմադիրների ձերբակալության մասինՎրաստանում դատարանը յոթ ամսվա կալանք է սահմանել ընդդիմադիր գործիչ Գիորգի Վաշաձեի նկատմամբ