Վրաստանում ձերբակալված հինգ ընդդիմադիրներին մեղադրանք է առաջադրվել

Վրաստան - Ցուցարարների և ոստիկանության բախումները Թբիլիսիում, 4-ը հոկտեմբերի, 2025թ.

Հոկտեմբերի 4-ի հետընտրական ցույցերի ընթացքում Թբիլիսիում նախագահական նստավայրը գրավելու փորձի համար ձերբակալված հինգ ընդդիմադիր առաջնորդներին մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։ Նրանց մեղադրում են սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի, խմբակային բռնությունների կազմակերպման ու դրանց մասնակցության համար։

Իրավապահները հայտնում են՝ ընդդիմադիրները ցույցի ընթացքում կոչ են արել գրավել նախագահական նստավայրը։

Շաբաթ երեկոյան Թբիլիսիում ցուցարարները փորձեցին մտնել նախագահական նստավայր, ոստիկանությունն ուժ կիրառեց՝ այդ թվում հատուկ միջոցներ օգատգործելով։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Կախա Կալաձեն երրորդ անգամ ընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ, իշխող կուսակցությունը հաղթել է նաև մյուս քաղաքների ընտրություններում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թբիլիսիում կրկին ցույց է անցկացվել. զուգահեռ ԵՄ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնություններիցՎրաստանի պետանվտանգությունը հայտնել է մեծ քանակությամբ հրազենի, պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասինԿոբախիձեն մեղադրել է Սաակաշվիլիի կուսակցությանը երկրում «մայդան» կազմակերպելու նպատակ ունենալու մեջ«Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են նաև մյուս քաղաքներումՎրաստանում ձերբակալվել է ընդդիմության 5 առաջնորդԹբիլիսիում լարված իրավիճակ է. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում (լրացված)