Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչն է ձերբակալվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձե, արխիվ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լևան Խաբեշվիլիին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Խաբեշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 4-ին պլանավորում է «խաղաղ հեղափոխություն» իրականացնել․ այդ օրը երկրում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ընդդիմադիր գործչի ձերբակալության պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՀԿ-ն չի դիտարկի Վրաստանի ՏԻՄ ընտրություններըՎրաստանի նախագահը ներում է շնորհել երկու ընդդիմադիր առաջնորդներիՍառեցվել են յոթ վրացական ՀԿ-ների հաշվեհամարներըԵԽԽՎ 51 պատգամավոր զգուշացնում է Վրաստանին «ավտորիտար հետընթացի» կապակցությամբՀրաժարական է տվել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը