Զապորոժիեում ռուսական կողմի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 13-ը՝ վիրավորվել

Զապորոժիեի վրա ռուսական կողմի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան չորս և 17 տարեկան երկու անչափահասներ, հայտնել են Ուկրաինայի տարածաշրջանային ռազմական վարչությունը և Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Մահացածը Զապորոժիեի 41-ամյա բնակիչ էր։

Ըստ ազգային ոստիկանության՝ քաղաքը ենթարկվել է հրթիռային և ավիառումբերի հարձակման։ Բռնկվել են լայնածավալ հրդեհներ. կրակը կլանել է երեք բնակելի շենք։

Ռուսական կողմը նաև հարձակվել է Պոլոգովսկի շրջանի վրա, որտեղ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մահացել է 66-ամյա տղամարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը խոցվել է 87 ուկրաինական անօդաչու թռչող սարք։