Զելենսկին հայտարարել է՝ պատրաստ է Բուդապեշտում հանդիպել Թրամփի և Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է սկսել խաղաղության բանակցություններ և Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ես վստահ չեմ, որ Պուտինը պատրաստ է ավարտել այս պատերազմը», - ասել է Ուկրաինայի նախագահը NBC-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Զելենսկին կոչ է արել լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի առաջնորդի վրա՝ ասելով, թե Պուտինը «վախենում է պատժամիջոցներից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հույս ունի հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին բանակցային եղանակով՝ առանց Tomahawk-ների կարիքիՊուտինն ու Թրամփը կհանդիպեն Բուդապեշտում, Կիևը կստանա՞ Tomahawk հրթիռներ