Զելենսկին կրկին կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերստին միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի գրոհների նոր ալիքի ֆոնին, որի հետևանքով հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են:

Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ինտենսիվացրել է իր «օդային տեռորը մեր քաղաքների և համայնքների դեմ՝ ինտենսիվացնելով հարվածները մեր էներգետիկ ենթակառուցվածքներին»:

Միայն վերջին մեկ շաբաթում ռուսական զորքերն Ուկրաինայի վրա հարձակումներում կիրառել են ավելի քան 3 հազար 100 անօդաչու թռչող սարք, 92 հրթիռ և 1360 կառավարվող ռումբ, X-ում գրել է Զելենսկին:

Նրա պնդմամբ՝ Մոսկվան էսկալացրել է հարվածները Ուկրաինային՝ «բացահայտորեն չարաշահելով այն փաստը, որ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու վրա»:

«Հենց այս պատճառով չպետք է թույլ տալ ճնշման թուլացում: Պատժամիջոցներ, մաքսատուրքեր և ռուսական նավթի գնորդների՝ այս պատերազմը ֆինանսավորողների դեմ համատեղ գործողություններ՝ այս ամենը պետք է սեղանին մնա», - գրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ է խոսել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ զրույցը որակելով «շատ արդյունավետ»:

«Մենք անդրադարձել ենք իրավիճակի բոլոր ասպեկտներին՝ մեր երկրում կյանքի պաշտպանությանը, մեր կարողությունների ամրապնդմանը՝ հակաօդային պաշտպանությունում, դիմակայունության գործում և հեռահար կարողություններում, - գրել է Ուկրաինայի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

FT: ԱՄՆ-ը ամառվանից Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համարՌուսները շարունակում են թիրախավորել Ուկրաինայի ենթակառուցվածքներըԶելենսկին հորդորել է Թրամփին միջնորդել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցումԹրամփը «շատ ավելի» խաղաքարտեր ունի՝ ՌԴ-ին ճնշելու և ուկրաինական հակամարտությունը կարգավորելու. ՈւիթաքերԿիևում վերականգնվել է հոսանքից զրկված ավելի քան 800 հազար բաժանորդի էլեկտրամատակարարումը