Զելենսկին ուրբաթ օրը կհանդիպի Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զելենսկիի փոխանցմամբ՝ քննարկելու են հակաօդային պաշտպանության և մեծ հեռավարության հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորությունները:

Երկու առաջնորդները նախորդ օրերին հեռախոսազրույցներ էին ունեցել՝ Կիևին Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ քննարկումների ակտիվացման ֆոնին:

Զելենսկին ասել է, որ ինքը Թրամփին արդեն իսկ ներկայացրել է, թե քանի Tomahawk է անհրաժեշտ Ուկրաինային:

Նա նաև հայտնել է, որ կհանդիպի ԱՄՆ էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի ներկայիս կարիքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ ԱՄՆ-ն Tomahawk հրթիռներ կփոխանցի Կիևին, եթե Մոսկվան չգնա պատերազմի կարգավորման