Մաքսային միության հետ համագործակցության թեմային են անդրադարձել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը: Հարեւան Թուրքիայիում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք նոր թափ են հավաքում:
Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրազԷՍ) գագաթնաժողովը անցնում է Ղազախստանի մայրաքաղաքում:
Հանդեսը բացում է անդրադարձը Վրաստանում վերջերս հաճախակի դարձած նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կալանավորմանը:
Ղարաբաղի հարցը Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից էր :ԼՐԱՑՎԱԾ
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա` քննարկելու է ղարաբաղյան խնդիրը, մինչդեռ երկրի խորհրդարանում քննարկվում է «գրավյալ տարածքներին» վերաբերող մի օրինագիծ: Թուրք մտավորականության շրջանում աճում է հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ, ինչի վկայությունն է թուրքական հեռուստատեսությամբ հայազգի երգչուհու տեսահոլովակի ցուցադրությունը: Այս թեմաներն են տեղ գտել հանդեսի այս թողարկման մեջ:
Ռուսաստանը հերթական փոփոխությունն է կատարում ներգաղթի մասին օրենքում՝ պարտավորեցնելով ներգաղթած երիտասարդներին ծառայել իր բանակում։
Բանակում ծառայության մասին օրենքում Պետդումայի կատարած փոփոխությունը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարարը այսօր առավոտյան հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Բոստոնի ահաբեկչությունը իր հետեւանքներն է ունեցել նաեւ տեղի հայ համայնքի վրա: Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ կնքված համաձայնագիրը գնահատվում է որպես պատմական: Հինգշաբթի օրը Մոսկվա է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջին ժամանակաշրջանում Մոսկվայում ապօրինի միգրանտների դեմ իսկական շարժում է սկսվել:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «հակապետական» է որակում 2008-ի պատերազմի պատճառների քննությունը: ԱՄՆ-ը պատրաստվում է հրապարակել «Մագնիտսկու ցուցակը», որտեղ ընդգրկված են Ռուսաստանի այն պաշտոնյաները, որոնք ըստ իրավապաշտպանների` մեղսակցություն ունեն փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը:
Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներով միջնորդները կավարտեն իրենց հերթական այցելությունը տարածաշրջան:
Նման մոտեցման կողմնակիցն է, մասնավորապես, Մոսկվայի քաղաքապետը:
Հյուսիսային Կորեան սպառնում է հրթիռակոծել ԱՄՆ-ի տարածքը: Միացյալ Նահանգներում հայ եւ հույն լոբբիստները պահանջում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «Ռոյթերզի» թղթակցի հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:
Հանդեսը բացում է անդրադարձը բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական խմբի ամենամյա զեկույցին, ըստ որի 2012-ին ժողովրդավարության մակարդակով Հայաստանը աշխարհի 165 պետությունների շարքում 114-րդ տեղում էր:
Բրիտանացի ոստիկանները «անհասկանալի» են որակում ռուսաստանցի հայտնի գործարար Բորիս Բերեզովսկու մահը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Վյաչեսլավ Կովալենկոյին փոխարինելու է Իվան Վոլինկինը, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը երեկ Իմալի կղզուց հրապարակեց քրդական խնդրի քաղաքական լուծման իր տարբերակը, Վրաստանում շարունակվում են քննարկումները սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Իվան Վոլինկինը մեկն է ռուս երեք դիվանագետներից, որոնց Սաակաշվիլիի վարչակազմը մեղադրում էր լրտեսության մեջ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո կատարել է իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ Մոսկվայում այսօր հանդիպելով Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահը քննադատում է հատկապես Կրեմլի նախաձեռնած նոր վիճահարույց օրենքները։
Բեռնել ավելին