Վերջին օրերին Ղարաբաղյան կարգավորման շուրջ զարգացումները կարծես գնալով ակտիվանում են` ելույթ են ունենում հայ եւ ադրբեջանցի դիվանագետները, համանախագահ պետությունների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները, միջազգային թիվ մեկ նորությունը ռուս - ամերիկյան լրտեսական սկանդալի անսպասելի հանգուցալուծումն է, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կրկին հանդես է եկել հօգուտ Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության գաղափարի:
«Մոլորակ»-ի թողարկումը բացվում է անդրադարձով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր Բաքվում ունեցած ելույթին, որում նա, մասնավորապես, ասել է, թե «դույզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։
Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է իրականացվել։ Վերջին տվյալներով` 7 մարդ զոհվել է, 45 մարդ վիրավորվել, հոսպիտալացվել են 39-ը:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
«Մոսկվայում չեն կարծում, թե Ղարաբաղյան խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
Իրանը հայտարարում է, թե համաձայն է, որ Թուրքիայի միջոցով իր համար անհրաժեշտ ուրանը հարստացվի դրսում, Թուրքիայի վարչապետը Թեհրանից մեկնել է Բաքու, Ռուսաստանի նախագահը այցելում է Կիեւ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի եւ վարչապետ Գեորգիուս Պապանդրեուի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին ասել էր, որ վարչապետի այցը երկու հարեւանների համար կլինի բեկումնային եւ հեղափոխական։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ երեքշաբթի օրը Անկարա կատարելիք այցի ու դրա շուրջ ակնկալվող հետագա զարգացումներին է անդրադառնում հանդեսի առաջին հատվածը:
Միջազգային թիվ 1 նորությունը երեկ Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններն են։ Արդեն իսկ կարելի է ասել, որ սա իշխող Լեյբորիստական կուսակցության ծանր պարտություն էր. վարչապետ Գորդոն Բրաունի կուսակցությունը նախորդ՝ 2005 թվականի ընտրությունների համեմատ շուրջ 90 պատգամավորական մանդատ է կորցրել։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունը հիասթափեցրեց հայերին թե' Հայաստանում եւ թե' Սփյուռքում: Մինչդեռ Թուրքիայի ղեկավարները թեթեւացած շունչ քաշեցին, քանի որ ուղերձում բացակայում էր այն առանցքային բառը, որը կարող էր իսկապես մեծ իրարանցում առաջացնել Անկարայում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ վերջինիս մերձմոսկովյան Գորկի նստավայրում։ Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ աշխատանքային գտնվում է Մոսկվայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Հանդեսն անդրադառնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցին, Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի վերջին հայտարարություններին եւ անցած կիրակի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
Անցած գիշեր Վաշինգտոնում կրկին հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Եկող շաբաթ նախատեսված է Թուրքիայի արտգործնախարարի այցը Բաքու։
Վաշինգտոնում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպումը շարունակվել է մոտ 1 ժամ 15 րոպե։ Սարգսյան - Էրդողան հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղեւորվելիս թանձր մառախուղի պայմաններում աղետի է ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը։ Լեհական PAP գործակալությունը հաղորդում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ լեհական պաշտոնական պատվիրակության անդամները եւ անձնակազմը, զոհվել են։ Այս տեղեկությունը հաստատել է Սմոլենսկի նահանգապետ Սերգեյ Անտուֆեւը։
Մի քանի օրից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Վաշինգտոն, որտեղ սպասվում է նրա հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայ-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին պաշտոնական Անկարան նոր ուղերձներ է հղում Հայաստանին։ HaberTurk հեռուստաընկերության պնդմամբ, Թուրքիայի իշխանությունները Երեւանին ակնարկել են, թե պատրաստ են սկսել արձանագրությունների վավերացման գործընթացը։
Հոլիվուդի ռեստորաններից մեկում կրակոցներից 4 հայեր զոհվել եւ 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է: Ենթադրվում է, որ հանցագործը եւս ազգությամբ հայ է:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ կմասնակցի ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում նախատեսված` միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովին, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայ - թուրքական հարաբերություններ եւ Ղարաբաղյան բանակցություններ` ահա «Մոլորակ» հանդեսի այսօրվա թեմաները:
Բեռնել ավելին