«Մենք խոստովանում ենք, որ սեպտեմբերի 21-ին մեր թերթում հրապարակված «Երեւան, բարեկամություն հիշող» հոդվածում խմբագրության սխալի պատճառով օգտագործվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերված խեղաթյուրված հատվածներ ու, բացի այդ, հոդվածի մասին տեղյակ չի պահվել Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը այսպիսի մեկնաբանություն արեց «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վադիմ Պոեգլին: