«Ինձ ավելի է դուր գալիս, երբ ինձ դիմում են «պարոն նախագահ», քան «պարոն վարչապետ»: Ես ցանկանում եմ քաղաքականություն վերադառնալ ոչ՝ իշխանություն ստանալու համար․ ես ունեցել եմ այդ իշխանությունը»։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջև, որի ընթացքում Նաթանյահուն ցավակցություն է հայտնել ռուս զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
Բանակցությունների հիմնական արդյունքը՝ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինի։
Չավուշօղլուն ասել էր, որ Էրդողանը մտադիր է Պուտինի հետ հանդիպմանը քննարկել իրավիճակը Սիրիայում։
Կոշտ հայտարարություն է արել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, եթե Մոսկվան հրաժարվի առաջիկա ամսում կատարել Վաշինգտոնի պայմանները:
Սկրիպալների գործով որպես մեղադրյալներ անցնող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը երեկ Պուտինի կոչից հետո զանգել են Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և առաջարկել են նրան հարցազրույց տալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններին հայտնի է, թե ովքեր են այն մարդիկ, ում բրիտանական իշխանությունները կասկածում են Սկրիպալներին թունավորելու մեջ:
Հայաստանի վարչապետը «Կոմերսանտ»-ին ասել է, որ առաջիկա ամիսներին սպասվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Երևան:
Ցուցարարները բողոքում էին կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:
Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է՝ դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։
Հայ-ռուսական հարաբերություններում այսօր խնդիրներ չկան, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնում է Իրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններին: Նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր իսկ սկսելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելուն միտված քննարկումները:
Մեծ Բրտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր երկրի խորհրդարանում հանդես է եկել հատուկ հայատարությամբ։ «Մեր կառավարութունը եկել է այն եզրահանգմանը, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին թունավորվելու մեջ մեադրվող այդ երկու անձինք ՌԴ ռազմական հետախուզության աշխատակիցներ են»,- ասել է Մեյը
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները տեղի են ունենալու Մոսկվայում, սեպտեմբերի 8-ին: Այս մասին ռուսական «Իզվեստիա» պարբերականին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման մասին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձություններից, սակայն տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ:
Ամենամարդաշատը կոմունիստների կազմակերպած հանրահավաքն էր Մոսկվայում՝ հավաքվել էր շուրջ 9 հազար մարդ:
Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ Ալիևը Ռուսաստան է մեկնում պաշտոնական այցով:
Բեռնել ավելին