Նա այսօր կհանդիպի հայաստանյան ղեկավարության հետ։
Մարտից մեկնարկել է «Ի գործի» այսպես ասած երկրորդ փուլը։
«Ազատության» հետ զրույցում Նինա Կարապետյանցն անդրադառնում է ստեղծված ներքաղաքական իրավիճակին` նշելով, որ իշխանությունը ճակատագրական սխալներ է արել:
Նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ասված է Հայաստանի նախագահի հայտարարությունում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում պաշտոնական Մոսկվայի այն հայտարարությունը, թե վերջին պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել, և կիրառման մասին պնդում արած վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավանաբար մոլորության մեջ են գցել։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ պատրաստվում է փետրվարի 28-ի համերգին։
44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում վիրավորում ստացած Մարտիկ Ավագյանը մինչև օրս չի կարողանում ստանալ պետության խոստացած 500 հազար դրամ միանվագ աջակցությունը։ Հայրենի բնակավայրը կորցրած տղամարդուն համակարգչային ծրագիրը չի ճանաչում։
Վերջին 10 օրում Հայաստանում՝ Երևանի և Գեղարքունիքի մերձակայքում արձանագրված երկրաշարժներից հետո այս երկու օջախներում սեյսմիկ ակտիվությունը մարել է։
Հիմա շանս կա՝ շարունակելու կիսատ թողածը։
«Չգիտես ինչու, մեզ մոտ համարել են, որ մասնավոր դպրոցը խոշոր բիզնեսի տեսակ է երևի, կով է, որին կարելի է կթել», - ասաց «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը։
Նախաձեռնության հեղինակներից մեկն օպերային դիվա Ռուզան Մանթաշյանն է։
Գրեթե մեկ տարվա դադարից հետո այսօրվանից Ռուսաստանի օդային ճանապարհները բացվեցին ՀՀ քաղաքացիների համար, սակայն ոչ բոլորին հաջողվեց մտնել օդանավ։
Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են տարածաշրջանում դիրքավորվել և իրենց ատամները ցույց տալ։ Մասնագետների կարծիքներն այստեղ խաչվում են։
Նախարարը ցավով նշեց՝ այս օրերին նախատեսվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնախմբի այցը ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներ, սակայն Ադրբեջանը կարողացել է խափանել այդ ծրագրերը։
Սաղաթելյանը նաև հայտնեց, որ բողոքի անհնազանդության ակցիաները շարունակվելու են. «Մեր ծրագրերի մեջ ոչինչ չի փոխվել»:
Երեկ տարածած հայտարարության մեջ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել էր, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում:
Բեռնել ավելին