Ընկերության բեռնատարները արդեն 17 օր կանգնած են Բագրատաշենի անցակետում:
Գրասենյակը կառավարությունից պահանջել էր տրամադրել1992 թվականից մինչ օրս վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց թիվն ու անունները։
«Էդ խոշորացումն էլ վերջին ձեռ առնելիքն էր․․․ տարան միացրին մեծ քաղաքին»
Տեսնելով, որ իրենց լսող չկա՝ դրսում կանգնած գյուղացիները հերթական անգամ փակեցին գյուղ տանող ճանապարհը:
Գիտնականներ, իրավաբաններ ու անգամ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ կապ ունեցող հայեր կան, որոնց անուններով ընկերություններ են գրանցվել Բահամյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում կամ այլ օֆշորային գոտիներում։
Մոտ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 7 դրամով՝ մեկ կիլովատտ/ժամի դիմաց 42 դրամից հասնելով մոտ 49 դրամի։
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այս տարի հողից եկամուտ չեն ակնկալում: Դաշտերի հողը հիմնականում անմշակ է, անասուններին էլ վախով են արոտավայր տանում։
Նրանք դժգոհում են նաև ամենուր տեղադրված տեսախցիկներից՝ «եթե 7 օրվա մեջ 5 անգամ նկարում-տուգանում են, էդ մարդուն թող մի լավ պարան տան ու ասեն՝ բալկոնից կախվի»:
Սիրիայում կրակի դադարեցման շուրջ երեկ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Անցած շաբաթավերջին չեն դադարել կրակոցները հայ-ադրբեջանական պետական սահմանին:
Փորձագետների դիտարկմամբ, աշխատանքային իրավունքների խախտման խնդիրն օրենսդրության հետ կապված չէ, օրենսգիրքը բավականաչափ մշակված է: Խնդիրը հանրության ցածր իրավագիտակցությունն է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վեցամսյա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Հայաստանում մենաշնորհային դիրք ունեցող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չարաշահումներով է աշխատում:
Այսպես կոչված՝ պանամական փաստաթղթերի գաղտնազերծման արդյունքում օֆշորային սկանդալում հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին առնչվող նյութերը դատախազությունն այսօր ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։
Վարդան Օսկանյանը բացառում է խորհրդարանական առաջիկա ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:
Այս պահին հայտնի չէ՝ զոհերի թվում հայեր կան, թե՝ ոչ։
70 թոռ ու ծոռ ունի 104-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը։ Դեռ մանուկ հասակում թուրքերից ծածուկ են գաղթել Ղարսից։
103-ամյա Հերսիկ Մաթևոսյանը բազմաթիվ կռիվներ տեսած Սուրմալու գավառից է Հայաստան փախել, այժմ ապրում է Երևանից ոչ հեռու գտնվող Պտղնի գյուղում:
Աշխարհահռչակ դերասանը, ով հեղինակավոր «Թայմ»-ի կողմից դասվել է աշխարհի ամենազդեցիկ մարդկանց շարքում, Երևանում ելույթ ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումին։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում իր ելույթում Հայաստանի նախագահը զուգահեռներ տարավ ԻՊ-ի և Ադրբեջանի միջև:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունները մեծ մասամբ անպատիժ են մնացել, դրանց թիվն էլ չի նվազել։
Բեռնել ավելին