Նոր Սահմանադրության շնորհիվ բարեփոխվող կյանքի մասին խոստումները ընդհանրապես չեն համոզել տավուշցիներին։
Ահնիձորում ավագ դպրոց չկա, ոչ էլ հարևան Լորուտ հասնելու համար միջհամայնքային տրանսպորտ։ Երեխաները 7 կմ քայլում են դպրոց գնալու համար։
Գյուղացիները համայնքների խոշորացումից դրական սպասելիքներ չունեն:
ՀՀԿ-ական անդամատոմս ունեցող ազատամուտցիները դժվարանում են հավատալ, որ իրենք ու Երևանում իշխող պաշտոնյաները նույն կուսակցությունից են, նույն ընտանիքից։ Ասում են՝ նրանցից միայն խոստումներ են լսել, որոնք այդպես էլ արդյունք չեն տվել։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր նամակներ հանձնեցին Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և տասնյակ դեսպանատների:
Մինչդեռ օրինագիծը հեղինակած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը պնդում են, թե դա է իրավիճակը բարելավելու լավագույն ճանապարհը:
Երևանի կենտրոնի նորակառույցներից մեկի մուտքում այսօր ոստիկանների հսկողությամբ պահակակետ և երկաթյա դուռ տեղադրվեց՝ այս շենքում բնակարաններ ձեռք բերելու համար տասնյակ հազարավոր դոլարներ վճարած քաղաքացիների մուտքը արգելափակելու համար:
Մինչ հասարակական կազմակերպությունները բարձրացնում են բնավճարներն ամբողջությամբ համայնքներին տրամադրելու հարցը, կառավարությունն այդ վճարները հարկատեսակ դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ 77-ամյա կինը երեկ հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել Ղազախի տարածքում։
Կոնվենցիան, որին Հայաստանը միացել է դեռ 1998 թվականին, պարտավորեցնում է մատչելի տեղեկատվություն տալ ու ապահովել հանրության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։
Գյուղացիները, ի պատասխան, ցույց են տալիս տոննաներով փչացած և այգիներում մնացած խաղողն ու բանջարեղենը:
«Ազատության»-ը տված քննադատական հարցազրույցից հետո աղավնաձորցի Լևոն Այվազյանի առաջ գինու գործարանների դռները փակվել են։
Հավաքած խաղողը մեծ դժվարությամբ իրացրած գյուղացիները այժմ էլ գումարը ստանալու հարցով են մտահոգ։
Արդեն 35 տարի չորս պատի մեջ փակված և բակ դուրս գալու հնարավորության համար պայքարող 60-ամյա հաշմանդամ Ռադիֆ Շամոյանն ամեն օր բանկ է զանգահարում՝ տեղեկանալու, թե արդյոք ստացել Եվրադատարանի վճռով իրեն հասանելիք 3600 եվրո փոխհատուցումը:
Խաղողի բերքահավաքի սկզբում հանուն իրենց ունեցվածքի ոտքի կանգնած աղավնաձորցիները բերքահավաքի վերջում հուսահատ են և պնդում են՝ հաջորդ տարի գյուղի 350 հեկտար այգիներն անմշակ կմնան։
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը միակն է Օձունում, որ ընդունում ու ճանապարհում է բոլոր հյուրերին, ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև քաղաքական գործիչներին՝ անկախ նրանց ընդդիմադիր կամ իշխանամետ հայացքներից։
Լոռու մարզի մեծությամբ երկրորդ գյուղից՝ Օձունից ևս արտագաղթում են: Դրա հիմնական պատճառը, ըստ գյուղացիների, «կառավարության վերաբերմունքն է» և «ամենաթողության վիճակը»:
Գյուղացիները երբեմն անգամ 24 և դրանից էլ բարձր տոկոսների տակ են ընկնում` անելանելի իրավիճակից դուրս գալու համար։
«Թեղուտ»-ից պարզաբանում են՝ անտառապատում իրականացրած «Սթոքս» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունը, և իրենք դիմել են դատարան:
Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գտնվող ու ամենահաճախ գնդակոծվող գյուղերից է։
Բեռնել ավելին