Մի շարք համայնքներում գյուղապետի պաշտոնին հավակնող մրցակիցները ընկերներ են:
ՀՀԿ-ն թեկնածու ունի գրեթե բոլոր համայնքներում։
17 տարվա ընդմիջումից հետո Արտաշատի քաղաքապետի պաշտոնին կրկին հավակնում է Աբրահամյանների ընտանիքը։
Քաղաքական վերլուծաբանը և իշխող կուսակցության ներկայացուցիչը մեկնաբանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ զարգացումները:
Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ Երևանում ներողություն խնդրեցին Հայոց ցեղասպանության զոհերի համար։
Արևմտյան Հայաստանում անցկացրած մանկության առաջին տարիների մասին Եպրաքսիա Գևորգյանը կարոտով է խոսում, բայց, ասում է՝ 1915 թվականից սկսվեցին տառապանքները։
Տուգանքի հստակ չափը հայտնի կդառնա մի քանի օրից, սակայն «Ազատությանը» տված հարցազրույցում կոմբինատի գլխավոր տնօրեն Մարտին Հակոբյանն ասաց, որ այն կարող է հասնել տասնյակ միլիոնների։
Երասխի գինու գործարանն արդեն 3 ամիս է՝ չի աշխատում։ Գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևանյանն ասում է, որ ստիպված են եղել դռները փակել. արտահանման ծավալները կիսով չափ նվազել են։
Բնակիչների խոսքով, բացի փրկարարներից ու իրավապահներից, իրենց որպիսությունը հարցնելու համար որևէ մեկը մինչ օրս թաղամաս չի այցելել։
Չնայած կառավարությունից պնդում են, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի շնորհիվ շահել են թե ուղևորները, թե վարորդները, վերջիններս հակադարձում են, թե բացի քաշքշուկներից, հարկային բեռից ու նոր տուգանքներից որևէ առավելություն չեն ստացել։
Հատկապես մկնդեղի և կապարի բարձր պարունակությունը մասնագետներին ստիպել է եզրակացնել, որ այդ քաղաքներում երեխաների հիվանդացության ռիսկերն ավելի մեծ են։
Զադա Բրոյանը մտավախություն ունի, որ Արմավիրի քննչական կոմիտեն արդեն երկրորդ անգամ կկարճի գործը։
Կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի մայիսի 17-ին կայանալիք հանրաքվեում համայնքների խոշորացման ծրագիրը աջակցություն ստանա տեղացիների կողմից:
Խախտումները հայտնաբերել է Բնապահպանական պետական տեսչությունը ավելի քան մեկ ամիս շարունակված ստուգումների արդյունքում:
Անցած շաբաթավերջին Ավետիսյանի ընտանիքը ծանուցում էր ստացել Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակից՝ երեք օրում տուգանքը վճարելու պահանջով։
86-ամյա Ալբերտ Մակյանը ամեն անգամ լրագրող տեսնելիս թղթապանակից հանում է 25 տարվա վաղեմությունից արդեն խունացած փաստաթղթերն ու սկսում իր ընտանիքի, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տան ու պաշտոնյաների դռները ծեծելու՝ տասնամյակների պատմությունը։
Արարատի ու Արմավիրի մարզերից տասնյակ ջերմոցատերեր այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։
Գյուղացիների խոսքով ծրագիրը վտանգում է Գառնիի կիրճը և Ազատ գետը:
Կուսակցության ղեկավարի խոսքով, սա չի նշանակում, որ ծայրահեղ գնահատականներ են տալու իշխանության բոլոր քայլերին:
Աշխարհի տասնյակ երկրներից Հայաստան ժամանած լրագրողների հետ հանդիպմանն այսօր Ղարաբաղի արտգործնախարարը Ադրբեջանին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու փորձերի մեջ։
Բեռնել ավելին