Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության հայտարարությանը` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իրականում առանց որեւէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է: Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր՝ իշխանության ապաշնորհ եւ կոռումպացված լինելը»: