Երեքշաբթի մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին դատական նիստը:
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասում են, որ չտեսնող կամ վատ տեսնող մարդիկ Հայաստանում զրկված են աշխատանքից եւ թոշակից բացի եկամտի այլ աղբյուր չունեն:
Նալբանդյան 106 հասցեում` նախկին մանկապարտեզի տարածքում, կայացավ «Առանց ծառերի` քաղաքը ապագա չունի» խորագրով քաղաքացիական ակցիա` ի պաշտպանություն ներկայիս շինհրապարակի տարածքում մնացած տասնյակ ծառերի:
Ապրիլի 16-22-ը Թբիլիսիում կայացած «Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճեր» նախագծին մասնակցել են 4 թիմ Վրաստանից եւ մեկական Հայաստանից ու Ադրբեջանից: Կիսաեզրափակիչ փուլում հաղթելով Վրաստանի թիմին` Հայաստանը ներկայացնող «Համերաշխ Հայաստան» թիմը եզրափակչում պարտության է մատնել նաեւ Ադրբեջանի թիմին:
Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրվան` ապրիլի 23-ին ընդառաջ` ապրիլի 21-26-ը Երեւանում անցկացվում է գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում են շուրջ երեք տասնյակ հրատարակչություններ` այդ թվում եւ սփյուռքից: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում բացված տոնավաճառում մոտ երկու հազար անուն գիրք է ներկայացված:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հունիսի 15-ին բացվող ամառային սեզոնի ընթացքում տոմսերի թանկացում չի սպասվում:
Գլխավոր դատախազության տվյալներով` 2010-ի միայն առաջին կեսին սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները 54-ն են եղել` 80 տոկոսով ավելի 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ազգային ժողով է ներկայացվել մի նոր օրինագիծ, որն, ի թիվս այլ հարցերի, նպատակ ունի նաեւ խստացնել սեռական բռնության համար նախատեսված պատիժները:
«Facebook» սոցիալական ցանցում ստեղծված «ԿՈՉ «Տաշիր-2011»-ի ԱՍՏՂԵՐԻՆ. Ոչ թե պահանջ, այլ ԱՌԱՋԱՐԿ» անվանումով նախաձեռնության աջակիցների թիվը մրցանակաբաշխությունից ընդամենը 2 օր անց գերազանցում է 2500-ը. նրանք առաջարկում են երգիչ-երգչուհիներին, ովքեր բնակարանի կարիք չունեն, «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրաբերել անտուն ընտանիքներին:
Ապրիլի 3-8-ը կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնը, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 17 ներկայացում`Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Եգիպտոսից եւ Հայաստանից:
«Թատրոն-X» չորրորդ հանրապետական փառատոնին այս տարի մասնակցում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի 31 թատրոններ ու թատերախմբեր. առաջին տարվա համեմատությամբ քառապատկվել է մասնակիցների թիվը:
Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կնվագի Հանրապետության հրապարակում: Հոբելյանական համերգին մասնակցելու կգան Պլասիդո Դոմինգոն, Յուրի Բաշմետը եւ այլ միջազգային աստղեր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած Զատկական ծրագրի շրջանակում հայտնի արվեստաբաններ ու դիզայներներ վարպետության դասեր կանցկացնեն պատանիների համար: Մարտի 12-ից մինչեւ ապրիլի 13-ը` շաբաթ կամ կիրակի օրերին, կենտրոնի տրամադրած նյութերով ծրագրի մասնակիցները կպատրաստեն զատկի տոնի ծիսական տարբեր խորհրդանիշներ:
Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը սկսել է մի նախագիծ, որի շրջանակներում շրջում է տարբեր բուհերում: Քանի որ ուսանողներն ու երիտասարդները չեն հաճախում համերգասրահներ` լսելու դասական երաժտություն, ֆիլարմոնիկ նվագախումբն ինքը կայցելի նրանց:
Երեւանի քաղաքապետը եւ «Տաշիր» գրուպի նախագահը օրեր առաջ համաձայնագիր են ստորագրել ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման եւ մի շարք այլ ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Թեւե Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ գտնվող այգու մասին համաձայագրում ոչինչ չի նշվում, բայց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները վստահ են, որ տողատակում նկատի է առնված նաեւ այս տարածքը:
«Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը չի բացառում, որ իրենք էլ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանեն առաջիկա ընտրություններում, քանի որ շարժման գաղափարախոսության համաձայն` «իրենց նպատակները համընկնում են ՀՀ նախագահի նախընտրական եւ վարվող համարձակ ու հավակնոտ քաղաքականության մի շարք կետերի հետ»:
Այս օրերին հեռուստաեթերում գովազդվում է երկու մրցանակաբաշխություն, որոնք տեղի են ունենալու ապրիլին մոսկովյան Կրեմլի դահլիճում: Կազմակերպիչների շրջանում առաջացած տարաձայնությունների պատճառով Սփյուռքում անցկացվող ամենամեծ մրցանակաբաշխություններից մեկին` «Տաշիր»-ին զուգահեռ կանցկացվի մեկ այլ` «Արմենիա» մրցանակաբաշխություն:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մեկնարկից մինչեւ 2010-ի ավարտը` շուրջ մեկ տարվա ընթացքում, 223 հիփոթեքային վարկ է տրամադրվել` 1 միլիարդ 800 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, որից 66 տոկոսը` Երեւանում եւ 34-ը` մարզերում:
Հայաստանի տարածքում գայլերի թվաքանակի շեշտակի աճի հետ կապված` նախորդ շաբաթ կառավարության նիստում սահմանվել է, որ ոչնչացված յուրաքանչյուր մեկ գլուխ գայլի համար պարգեւատրման չափը 100 հազար դրամ է: Բնապահպան Օվսաննա Հովսեփյանին անհանգստացնում է կառավարության այս որոշումը, նա իր բողոքի նամակն է ուղարկել լրատվամիջոցներին:
«Լռության ձայն» սոցիալական խմբում խուլ եւ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդներ են, ովքեր մտադիր են ինտերնետի միջոցով ուշադրություն հրավիրել խուլերի խնդիրներին, ներկայացնել իրենց հնարավորությունները, շփվել մարդկանց հետ:
Գարնանը կմեկնարկի «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը` խոստանալով հագեցած տարի, բարձր կարգի երաժիշտների ելույթներ:
Բեռնել ավելին