Հայկական առաջին եւ դեռեւս միակ ռեգգի խումբը` Ռեինկարնացիան, թողարկել է նոր` թվով չորրորդ ձայնասկավառակը ու համանուն երգի անունով կոչել այն «Մի գդալ սեր»: Խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը համոզված է, որ «լավ սերը կարող է գդալով, կաթիլով, արկղով ու խոսքով չափվել», թեեւ անկեղծացավ, որ ինքը «մի գդալ սիրո պակաս էլ չունի»: