Իններորդ ամիսն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչը դիմել է դատարան, որ պարտադրի քննիչին առանձնացնել իր գործը:
Մինչև մայիսի 20-ը ընդդիմադիր առաջնորդը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ մեկնարկի գործով բուն դատավարությունը, և տեղում որոշվի՝ Սեֆիլյանը մնում է կալանքի տակ, թե՞ ոչ:
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ չկա մի ոլորտ, որտեղ ավագանու Հանրապետական խմբակցությունն ու Տարոն Մարգարյանը առաջընթաց արձանագրած չլինեն:
«Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրած անձը պետք է գնահատվի, ոչ թե հետապնդվի», - հայտարարում է հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտելով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների դատական հայցը Դանիել Իոաննիսյանի դեմ:
Հանձնաժողովի պնդմամբ, նույն բազայում բոլոր քվեարկածների մատնահետքերի միավորումը «ֆիզիկապես» և «տեխնիկապես» անհնար է, մինչդեռ, դաշինքի ներկայացուցիչները համարում են, որ ԿԸՀ-ի «համառությունը» ընտրակեղծիքները թաքցնելու նպատակ ունի:
«Ես Հանրապետականի հետ ոչ մի կապ չեմ ունեցել և չեմ ունենալու», - պնդում է ժողովրդական արտիստը:
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ և թեկնածուների առաջադրման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամկետի ավարտից մոտ 48 ժամ առաջ հայտնի է քաղաքապետի թեկնածուի երեք անուն՝ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան և Զարուհի Փոստանջյան:
Զարուհի Փոստանջյանը դեմ չէ լինել քաղաքապետի թեկնածու:
Իշխանափոխության համար պայքարը Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը չեն դադարեցնի:
Առնվազն 9 քաղաքական ուժ քննարկում է Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։
Դաշինքը պահանջում է մեկ բազայում միավորել ապրիլի 2-ին տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը:
«Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», - հայտարարում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքը՝ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերից, թերևս, ամենակոշտը գնահատելով երեկվա քվեարկությունը:
Քաղաքագիտական անգրագիտություն կլիներ ակնկալել այլ արդյունք երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, հայտարարում է Հայաստանի առաջին նախագահը
Բեռնել ավելին