Հեղինե Բունիաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավարն է 2021 թվականից։ Նախկինում նա աշխատել է որպես «Ազատության» ավագ խմբագիր, Երևանի բյուրոյի գլխավոր խմբագիր, հաղորդավար, «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրի ղեկավար։
«Մենք այլևս Սեուլի հետ քննարկման թեմա չունենք», - հայտարարել է Փհենյանը։
Ադրբեջանում իրավապաշտպանները պահանջում են պատժել ոստիկաններին, որոնք անցած շաբաթավերջին հատուկ գործողություն էին իրականացրել Բաքվի թաղամասերից մեկում և բռնությամբ բերման ենթարկել ավելի քան տասը բնակչի։
Բելառուսի նախագահը պնդում է, թե նման ավանդույթ կա, թեև լրագրողներն ու քաղաքագետները նման բան չեն հիշում:
Չայած սահմանափակումներին, բողոքի ալիքը 9-րդ օրն է` չի մարում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը այսօր հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ:
Ըստ լրագրողական հետաքննության, վիրուսի գենոմի մասին տեղեկությունն առաջինը հրապարակել է ոչ թե Պեկինը, այլ՝ չինական լաբորատորիաներից մեկը:
Հայաստանում գրանցված վեց ավիափոխադրողներ ներառվել են Եվրամիության օդային անվտանգության ցանկում:
Փաստաթղթում նշվում է՝ Կրեմլը միջուկային զենք կգործադրի նաև իր ռազմավարական օբյեկտների վրա հարձակման դեպքում:
Վաղն արդեն այն կփորձարկվի մարդկանց վրա, հետազոտությանը կմասնակցեն Ռուսաստանի զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։
Հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին:
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ առաջարկը համաձայնեցվել է արդեն ռուսական կողմի հետ, ղրղզական խորհրդարանը հարցը կքննարկի առաջիկա հինգշաբթի:
Նախարարի դեմ բողոքի ալիքը սկսվել է մայիսի վերջին, երբ Կիևի շրջանի 26-ամյա բնակչուհիներից մեկը հաղորդել էր, թե ոստիկաններն իրեն բաժնում ծեծել ու բռնաբարել են։
«Ուհանը անվտանգ է և ապահով», - հայտարարել է Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը:
Մեկ օրում ազատազրկվել են ավելի քան յոթ տասնյակ զինվորականներ ու ոստիկաններ՝ Էրդողանի ընդդիմախոս Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Երեկ Վրաստանում գրանցվել է վարակի 2 նոր դեպք:
Թուրքիան մոտ մեկ միլիարդ դոլարի ռուսական զենք-զինամթերք է պատվիրել՝ առաջին անգամ մտնելով ռուսական զենքի գնորդների առաջատար հնգյակ։
Ըստ Միլի մեջլիսում ընդունված օրինագծի, շարքային քաղաքացիները կտուգանվեն մոտ 30 դոլարի չափով, պաշտոնյաները՝ 60 դոլարի։
Նյութը մշակվել է նախարարության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, առաջինն այդ մասին բարձրաձայնել էր Սերգեյ Շոյգուն՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցում։
Բեռնել ավելին