Ազնավուրը քննադատում է Սարկոզիին հայկական խնդիրների հանդեպ որդեգրած մոտեցումների համար, Բարոզուի` Բաքվում արած հայտարարությունները միջազգային սկանդալի պատճառ են դարձել, Թունիսի իրադարձությունների հնարավոր ազդեցությունը միջազգային քաղաքականության վրա. այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» հանդեսում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերջին գումարման նստաշրջանում կարող է քվեարկության դրվել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելու Wikileaks-ի վերջին բացահայտումները, որոնք վերաբերում էին Ադրբեջանին:
«Եթե Ադրբեջանի կողմից լինի նոր ռազմական սադրանք, Հայաստանը այլընտրանք չի ունենա եւ ստիպված կլինի դե յուրե ճանաչել Ղարաբաղի անկախությունը», - ուրբաթ օրը Կրեմլում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Wikileaks կայքէջի հերթական հրապարակումներին վերաբերող անդրադարձով է բացվում «Մոլորակ»-ի այս թողարկումը: Դրանցում, մասնավորապես, հիշատակում կա, թե Հայաստանի տարածքում չկան ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից «կենսական օբյեկտներ»:
Հանդեսի այս թողարկումը ամբողջությամբ նվիրված է երեկ Ղազախստանի մայրաքաղաքում ավարտված ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներին, դրա ձեռքբերումներին ու ձախողումներին:
Լիսաբոնում շաբաթ օրը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում էին արգտործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա։
ԵԱՀԿ-ի Աստանայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ` Միացյալ Նահանգները կրկին վերահաստատում է իր ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Հանդեսը բացվում է անդրադարձով Վրաստանում բորբոքված «լրտեսական կրքերին» ու դրա շուրջ արձագանքներին. այստեղ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների թվում են նաեւ բաթումաբնակ հայազգի գործարարներ Ռուբեն Գեւորգյանն ու Արմեն Շիկոյանը:
Ֆրանկոֆոնիայի համաժողովը իր եզրափակիչ բանաձեւում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։
Հանդեսն անդրադառնում է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հնգօրյա պաշտոնական այցին Թուրքիա, որի ընթացքում խոսվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
Նման առաջարկով է հանդես եկել Ղազախստանի նախագահի մանկությանը նվիրված գրքի հեղինակը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը 10 օրվա ընթացքում այցելեց 4 ամերիկյան քաղաքներ, ուր հանդիպեց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին:
Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ջրհեղեղների հետեւանքով զոհված 14 անձանց թվում կա առնվազն երկու հայ` 33-ամյա Արթուր Աբովյանը եւ 73-ամյա Ալբերտ Մնացականյանը, երկուսն էլ` Հայաստանի քաղաքացիներ:
Շաբաթ օրը ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատկան կուսակցության երիտասարդական թեւի անդամների առջեւ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե բազմամշակութայնությունը, իբրեւ հայեցակարգ, ձախողվեց Գերմանիայում։
Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները:
Հանդեսը բացվում է Եվրամիության անդամակցությանը Թուրքիայի ձգտման 5 տարիների (պաշտոնական բանակցությունները սկսվելուց ի վեր) վերաբերյալ Եվրամիության եւ կառույցին անդամակցող ղեկավարների կարծիքները ներկայացնող անդրադարձով:
Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը, որն այժմ բնակվում է Լոնդոնում, հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում եւ հույս ունի, այդ կուսակցության միջոցով կրկին վերադառնալ իշխանության ղեկին։ Նա նաեւ ներողություն է խնդրել իր հայրենակիցներից:
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին, ՄԱԿ-ում հանդես են եկել նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, արեւմտյան մամուլը ակտիվորեն քննարկում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակման գործընթացի սառեցումը:
Բեռնել ավելին