Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում շաբաթ երեկոյան ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Ցյուրիխում, որտեղ այսօր ծրագրված է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը, անսպասելիորեն հետաձգվել է ստորագրման արարողությունը:
Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը հանդիպել է Ամերիկայի ամենախոշոր հայկական համայնքի` Լոս Անջելեսի հայության հետ։
Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությունը ընդհանուր տեսակետ չունի ինչպես հայությանը վերաբերող բազմաթիվ հարցերում, այնպես էլ հայ-թուրքական մերձեցման հարցում` ավելի ստույգ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հարցերում։
«Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները», - կիրակի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։
Փիթսբուրգում (ԱՄՆ) գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը ուրբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Իրանին դատապարտել են գաղտնի կերպով ուրանի հարստացման նոր գործարան կառուցելու համար։
Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ուրբաթ օրը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:
Իրանի իշխանությունները ուժեղացնում են ճնշումները ընդդիմության ղեկավար Միր-Հոսեյն Մուսավիի նկատմամբ: Ոստիկանությունը ձերբակալել է Մուսավիին պատկանող թերթի 25 լրագրողների եւ այլ աշխատակիցների, երկրի մամուլը անվերջ հարձակումներ է գործում բարեփոխական գործչի վրա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդես եկան համատեղ հայտարարությամբ‘ Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր կոնցեպցիան, որը ներկայացվել է միջնորդների կողմից։
Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Եվրոպայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի կարծիքով՝ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիային սահմանում կամ լուծում պարտադրելը ճիշտ չէ։
Բարաք Oբաման շարունակում է իր եվրոպական այցը եւ երեկ Պրահայում հանդիպեց Չեխիայի նախագահի եւ այլ ղեկավարների հետ, հանդես եկավ ելույթով Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում։