Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգ ակտիվիստները չեն դադարում շենքի տարածքում ակցիաներ իրականացնել՝ պնդելով, որ շենքն անօրինական է քանդվում։
Աֆրիկյանների շենքի պահպանության համար պայքարող ակտիվիստներին իր համերգային կատարումով աջակցելու էր եկել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը։
Վահե Ղուկասյանը տունը լքելու մտքից սարսափում է, գնալու տեղ չունի։
Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում նախագահը խոսեց Եվրասիականում Հայաստանի ապագայի, երկրի անվտանգության հարցերի, ընդդիմության պահանջների, անգամ՝ ֆուտբոլի վերաբերյալ։
Չնայած ակտիվիստների տարիներ տևած պայքարին, երեքշաբթի Տերյան 11-ում սկսեցին քանդել Երևանի հին շենքերից մեկը՝ Աֆրիկյանների ակումբը։
Հինգշաբթի Կենտրոնի դատարանի առջև դեռևս անհայտ տեսակի ատրճանակից ոստիկանների ուղղությամբ գնդակներ արձակած Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին, իսկ պատահարի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից։
Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Եվրասիական համագործակցության հիմնադրամի համատեղ երիտասարդական համաժողովին, որին հրավիրված էին մոտ 150 երտասարդներ ԱՊՀ և Բալթյան երկրներից, Ղարաբաղը չի մասնակցում։
ՀԱԿ-ի խոսնակն ասում է՝ փաստաթուղթը չորս ոչ իշխանական ուժերի փոխզիջումների արդյունք է, իրենք ավելի կոշտ դիրքորոշումների կողմնակից են եղել։
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում փոխանցեց, որ Շվեյցարիայի նախաձեռնությամբ կայացած փակ քննարկումներին Մինսկի խմբի նախագահներին առաջարկել են բանակցային գործընթացում ավելի շատ ներգրավել Լեռնային Ղարաբաղին:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով, դեպի Եվրասիական միություն տանող ճանապարհը սպառնում է ոչ միայն Հայաստանի ինքնավարությանը, այլև Ղարաբաղին։
Զինապարտության մասին օրենքը հնարավորության է տալիս կառավարությանը որոշել ու տարբեր հիմնավորումներով ծառայությունից ազատել երիտասարդների։
80-ամյա կինը 49 թվականի դեպքերը հիշում է երեկվա նման․ սարսափն այնքան մեծ էր, որ անգամ ԽՍՀՄ-ի փլուզումը չեն ջնջել հունիսի 14-ի հիշողությունները:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե Ազգային ժողովի չորս ուժերի համագործակցության արդյունքում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ:
Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի օրը բերման ենթարկված ակտիվիստ Լալա Ասլիկյանի գործով նախնական դատական նիստը։
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դժվարանում է պատկերացնել, թե ինչ համագործակցության օրակարգ կարող է Հայաստանը առաջարկել ԵՄ-ին։
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված Տերյան փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների տունը առաջիկայում կապամոնտաժվի:
Նրանց համոզմամբ՝ Արարատյան դաշտի այգիների ոռոգման ջրի այլ աղբյուրներ հնարավոր է գտնել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է իր համաձայնությունը, որ Երևանում տեղադրվի բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը։
Հայաստանում ընդգծում են, որ ցյուրիխյան արձանագրությունները մինչ օրս վավերացված չեն հենց Անկարայի մեղքով։
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցված Հր. Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքն անցյալ տարի օտարվել ու անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` ակադեմիայի համար։
Բեռնել ավելին