Անի Մանուկյանը նկարչուհի մոդելավորող է, սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում ու մանկուց ստեղծագործում է: Վերջերս առաջին անգամ հանդես եկավ ցուցահանդեսով. նկարչուհի-մոդելավորողի առաջին ցուցադրությունը 19 պատի ժամացույցների հավաքածու է:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այժմ ցուցադրվում է «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվող մոտ 40 աշխատանքներից երեքում պատկերված է նրա ավագ թոռնուհին` Կատարինե Սարյանը:
Հայաստանը .am դոմեյնային անունը ձեռք է բերել 1993 թվականին` հայկական կայքերի կամ հայկական բովանդակություն ունեցող արտասահմանյան կայքերի համար:
Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթողն է:
Մշակույթի նախարարության դրամաշնորհի հետ կապված երկարուձիգ քաշքշուկներից հետո Հրանուշ Խառատյանը գիրքը տպագրել է սեփական միջոցներով:
Ներառական կրթության մոդելը Հայաստանում սկսել է կիրառվել 2006 թվականից:
Քննություններին գրանցված ամենացածր միջին միավորները այս տարի ֆիզկայից են եւ մաթեմատիկայից՝ 6.2 եւ 6.3: Ամենաբարձր միջին միավորը դիմորդները վաստակել են հայերենից՝ 12.8:
Առնո Բաբաջանյանի 90-ամյակի կապակցությամբ այս տարի առաջին անգամ անցկացվող պատանի ու երիտասարդ դաշնակահարների մրցույթ փառատոնին մասնակցում են 112 դաշնակահարներ:
Արցախի Քաշաթաղի շրջանի կենտրոն Բերձորում գործող Արվեստի եւ սպորտի դպրոցը այսօր երեւանցիներին ներկայացրեց իր սաների աշխատանքները:
Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները` նշելով, այդուհանդերձ, որ արտագաղթը ազգային փոքրամասնությունների շրջանում նվազել է:
Հունիսի 4-5-ը «Բարքեմփ Երեւան 2011»-ը նորից հավաքեց ՏՏ եւ նոր մեդիանների ոլորտի ներկայացուցիչներին ու դաշտով հետաքրքվող մարդկանց, ովքեր ոչ միայն լսում էին գործընկերների ելույթները, այլեւ միջանցքներում հաստատում էին նոր ծանոթություններ, մշակում հնարավոր համատեղ նախագծեր:
«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի բացվում է Grammy մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ The King’s Singers խմբի համերգով` հունիսի 3-ին: Ավելի քան չորս տասնամյակի պատմություն ունեցող խումբը համարյա ամեն տարի թողարկում է առնվաձն մեկ ձայնասկավառակ, տարվա ընթացքում հանդես է գալիս շուրջ 400 համերգներով:
Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը 1209-ն է` կապված շրջանավարտների բացակայության հետ: Բուհ ընդունվողների միջին տարիքը 19-ն է: Հայաստանում ձեւավորվել է 11 քննական կենտրոն, եւս մեկը`Լեռնային Ղարաբաղում: Առաջինը քննությունները քիմիան եւ ռուսերենն էին:
«Ես ունեմ տատիկ, պապիկ, երեք հայր, երեք մայր, երեք եղբայր եւ երեք քույր», - պատմում է Մարիամն ու ավելացնում, որ «իր համար տարբերություն չկա` հա՞յրն է, թե՞ հորեղբայրը, մա՞յրը, թե՞ հորեղբոր կինը»:
Նկարիչների միության երեք ցուցասրահները այս օրերին զբաղեցված են Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գործերով. մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներն այստեղ ցուցադրում եւ պաշտպանում են իրենց դիլպոմային աշխատանքները:
Կրթության եւ գիտության նախարարության` միջին մասնագիտական կրթության պատասխանատուները պնդում են, որ վերջին տարիներին այս ոլորտում դրական տեղաշարժ է նկատվում` շնորհիվ պետական եւ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ սկսված բարեփոխումների: Կրթական այս ոլորտում կատարվող փոփոխությունները ներկայացրեց փոխնախարար Արա Ավետիսյանը:
Սոցիոլոգ Աննա Ոսկանյանը եւ հոգեբան Ռուբեն Պողոսյանը, գնահատելով հայաստանյան իրականությունը, պնդում են, որ «մեր հասարակությունը չի դատապարտում բռնությունը, ԶԼՄ-ները չեն վերահսկվում, իսկ պետական գործիչներն ամենաանպատժելի խավն են»:
«Արի տուն»-ը Սփյուռքի նախարարության ամենամեծ ծրագիրն է, որի բյուժեն այս տարի կազմում է 75 միլիոն դրամ նախորդ տարվա 35 միլիոնի փոխարեն, քանի որ ծրագիրն ընդլայնվել է:
«Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության վեցամյա պատմության ընթացքում առաջին անգամ չհաջողվեց հասնել եզրափակիչ փուլ: Այս «անհաջողությունը» քննարկվում է տարբեր օնլայն տիրույթներում: Իսկ «Մաքսլիբերթի»-ն պարզել է թեմային մոտ կանգնած մասնագետների` երգահան Դերհովայի եւ «Երեւան» պարային ստուդիայի ղեկավար Արթուր Զաքարյանի կարծիքը:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Երկրի օրվան» նվիրված միջոցառումների շարքն ամփոփեց Եռաբլուրում իրականացված խորհրդանշական ծառատունկով: Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ` յուրաքանչյուր տնկված ծառ կրելու է Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկներից մեկի անունը:
Բեռնել ավելին