Այս օրերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվիրակությունը մասնակցում են «Բեռլինալե»-ին, որն անցկացվում է հունվարի 10-20-ը: Աշխարհի խոշորագույն փառատոներում հայկական փառատոնի ներկայացուցիչները ոչ միայն նորագույն ֆիլմեր են դիտում, այլեւ կազմակերպում են Երեւանի փառատոնի երեկոն, հյուրընկալում «Ոսկե Ծիրան»-ով հետաքրքված մարդկանց, ներկայացնում փառատոնի ծրագրերը ու հյուրեր հրավիրում Հայաստան: