Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջիկայում նաև որոշ ապրանքատեսակների գինը կբարձրանա:
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Միգրացիոն ծառայության առաջարկած երկու փաստաթղթերը, որոնց համաձայն Հայաստանում և Ռուսաստանում հեշտացվելու է երկու երկրների քաղաքացիների գտնվելու կարգը:
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) երկու քրեական գործ է հարուցվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ հունիսի 23-ի բողոքի ակցիայից հետո:
Վաղ առավոտից ոստիկանությունը մի քանի շարքով շրջափակել էր դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք տանող բոլոր ճանապարհները:
Մամուլի վերջին հրապարակումների համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայիս ուսխորհրդի նախագահին՝ Սևակ Խաչատրյանին պատրաստվում են պրոռեկտոր նշանակել:
Իսկ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն պնդում է, թե իրավապահները գործել են օրենքի շրջանակներում:
Ոստիկանություն տարված ցուցարարների նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այսօր ժամը երեկոյան իննի փոխարեն զբոսաշրջիկների ու այցելուների առջև դռները փակեց հինգին:
Մայրաքաղաքում ամենաանհավանական ու շատ հաճախ անգամ արգելված վայրերում այսօր անարգել գործում են բենզալցակայաններ. բնակելի շենքերին կից, մարդաշատ վայրերում, մայթեզրերին:
«Սամվել Ալեքսանյանի անվան դասարան» գրառմամբ ցուցանակն այսօր փոխարինվել էր «Սամվել Ալեքսանյանի կողմից վերանորոգված» գրությամբ վահանակի:
Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարությունից ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հասցեին հնչած մեղադրանքներից տասն օր է անցել, բայց դեռ Հատուկ քննչական ծառայությունում գործ չի հարուցվել, ոչ ոք առայժմ չի հարցաքննվել:
«Դեմ եմ պարտադիրին» հասարակական շարժման անդամներն ահազանգ են ստացել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է ընդունել աշխատողների դիմումները պարտադիր կուտակային պահումներ չկատարելու պահանջով:
Վերջին շրջանում Գյումրիում արձանագրված հղի կնոջ մահվան լուրն ու դրան հաջորդած մեկ այլ ողբերգական դեպքի՝ նորածնի մահը մեծ արձագանք գտան մամուլում:
Մայրաքաղաքի փոխոստիկանապետը, սակայն, կրկին կտրականապես հերքում է դա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է թանկացնել էլեկտրաէներգիան և ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում հերքել է այդ մեղադրանքը:
Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում եղբոր պատիվը պաշտպանելու համար:
18-ամյա Արմեն Վարդանյանի մոտ «Դավիդյանց լաբորատորիաներն» ախտորոշել են խոշորաբջջային լիմֆոմա: Մոտ մեկ տարի բուժվելուց հետո տղան լրացուցիչ ստուգում է անցել Սանկտ Պետերբուրգում, որտեղ երևանյան լաբորատորիայի ախտորոշումը հերքվել է:
Հայաստանում «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձան մրցույթում հաղթած Կոնչիտա Վուրստի շուրջ ծագած սկանդալին:
Բեռնել ավելին