Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետն ասում է, որ ավագ դպրոցների ներդրմամբ կրթական համակարգում դրական լուրջ շրջադարձ է կատարվել` աշակերտների բացակայությունը նվազել է: Շատ ծնողներ, սակայն, դրական շրջադարձ չեն նկատել, ավելին` դժգոհ են ավագ դպրոցի կրթական որակից: