ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը:
Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով՝ տեղի է ունեցել բյուջեի վատնում։
Քաղաքապետն ասաց՝ աշխատում է 16 տարեկանից, ապահովված է, ֆինանսական ակնկալիք չունի, պնդել է, որ իր աշխատավարձը չբարձրանա, բայց իրավաբաններն ասել են՝ այդպես հնարավոր չէ:
Քաղաքապետը պատճառաբանեց, թե հավելյալ քննարկումների կարիք կա:
Ոստիկանությունը Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում մոտ 42 մլն դրամի չարաշահում է բացահայտել:
«Ես համարում եմ, որ այդ հարցի պատասխանն այն վարկանիշի մեջ է, որը որ ունի Քոչարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում», - ասաց պատգամավորը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հակադարձեց՝ իրականում արցախյան հիմնահարցը վերջապես հումանիզացիայի է ենթարկվում։
Գլխավոր դատախազությունն «Էլեկտրիկ Երևանի» գործը վերադարձվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու:
32-ամյա պայմանագրային զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին:
Կրթության և գիտության նախարարը պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
Հայաստանում 2017-ին գրանցված է եղել մեկ լաբորատոր հաստատված դեպք, 2018-ին՝ 18, այս տարի առաջին եռամսյակում՝ 4 դեպք:
Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը: Կա չորս մեղադրյալ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում պատասխանել է օգտատերերի և «Ազատության» հարցերին: Ստորև ներկայացնում են հարցուպատասխանից մի հատված, ինչպես նաև հաղորդման ամբողջական տեսագրությունը:
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով այսօր դատարանում հարցաքննվեցին ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք:
Լարիսա Եթարյանը պնդում է, որ իր 36-ամյա որդին՝ Էդգար Ծատինյանը, մահացել է ոստիկանների ծեծի ու բժիշկների անտարբերության հետևանքով: Ոստիկանությունն ու տիկնոջ նշած բժշկական կենտրոնները չեն ընդունում այս մեղադրանքները:
Բեռնել ավելին