«Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․», - «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այս արտահայտությունները բուռն քննադատության են արժանացել նաև քաղաքական ուժերի կողմից:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատության» ուղիղ եթերում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից, ինչպես նաև հաղորդման ամբողջական տեսագրությունը:
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով կա ձերբակալված՝ Գյումրու բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն:
Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով իր քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին՝ հայտարարեց․ «Ակնհայտ է, որ սա առնչվում է ինձ»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդուն՝ 24-ամյա Տիգրան Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել` կեղծ փաստաթղթերով զինծառայությունից ազատվելու համար:
Մի մարդ, ում կյանքի որակն ապահովված չէ, չի կարող հոգ տանել մեկ ուրիշ մարդու կյանքի որակի համար, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով բժիշկների աշխատավարձերի խնդրին։
Երևանում շուրջ 70 աշխատող ունեցող ջրաչափերի արտադրամասն արդեն երկու տարուց ավելի է, ինչ անգործության է մատնված:
Ամուլսարի ծրագրի ռիսկերի մասին փորձագիտական մակարդակով հիմնավոր փաստարկ Ավինյանը դեռևս չի լսել:
Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին։
«Մեզ դաժանաբար ծեծի ենթարկելով ուղղակի վռնդեցին գյուղից, ասում էին՝ դուք համասեռամոլ եք»․ իրավապաշտպան-ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանն «Ազատության» հետ զրույցում այսպես նկարագրեց անցած շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իրենց հետ պատահածը:
Քննչական կոմիտեն հաստատում է «Ազատության» տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում:
Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակիչները համայնքապետին մեղադրում են գյուղի բյուջեն յուրացնելու մեջ։
Բեռնել ավելին